2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 1,281,174 անձ, ընդհանուր ընտրողների 49,4 %-ը:
Տվյալները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից 48,63 տոկոսը։