ՌԴ Դաշնային խորհուրդը մեկնաբանել է ՀՀ ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են ազգային օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Վիկտոր Սմիրնովը, որը գլխավորել է ընտրություններին հետևող ռուս սենատորների պատվիրակությունը։

Գործակալությունը ներկայացնում է Հայաստանի ԿԸՀ-ի հրապարակած տվյալները՝ նշելով, որ չնայած «Պատիվ ունեմ» դաշինքը չի հավաքել անհրաժեշտ 7%-ը, այլ 5,23%, սակայն օրենսդրության համաձայն կմտնի խորհրդարան, քանի որ օրենսդիր մարմնում առնվազն երեք քաղաքական ուժերի ներկայությունը պարտադիր է: Վերջնական արդյունքները կհայտարարվեն քվեարկությունից հետո 7-րդ օրը:




Լրահոս