ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է հսկողություն սահմանել մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ՝ կանխելով դրանց ապօրինի շրջանառությունը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության պետի գրությունը՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ: Խոսքը սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ, կամ նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար (ամֆետամինի, մեթամֆետամին շարքի կամ այլ):
Այս նյութերը հսկվում են մի շարք երկրներում, նաև Ռուսաստանում: Եւ հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով նշված նյութերի շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կկիրառվի:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.