Զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են մարտավարական վարժանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հունիսի 22-ին անցկացրել են մարտավարական վարժանքներ։

Ըստ սցենարի՝ անձնակազմը, հաղթահարելով բարդ տեղանքային պայմանները, հարձակվել է հակառակորդի հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժը, առգրավել փաստաթղթերն ու սպառազինությունը և վերադարձել յուրային ստորաբաժանումների տարածք։ Հրամանատարությունը զինծառայողների ներդաշնակ գործողությունները բարձր է գնահատել։




Լրահոս