Եվրոպայում իրավիճակը պայթյունավտանգ է․ Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայում իրավիճակը պայթյունավտանգ է, և լարվածությունը թուլացնելու համար կոնկրետ քայլեր են պահանջվում: Այս մասին ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է միջազգային անվտանգության մոսկովյան խորհրդաժողովում: Նա նշել է, որ ռուսական կողմը հանդես է գալիս իր առաջարկներով, օրինակ՝ զորավարժությունների տարածքները Ռուսաստանի սահմաններից դուրս բերելու վերաբերյալ: Մեկ այլ նախաձեռնություն կապված է Եվրոպայում միջանկյալ և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման դրույթների կարգավորման հետ: Շոյգուն շեշտել է, որ դաշինքի անդամները շարունակում են ավելացնել ռազմական բյուջեները և հիշեցրել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել հունիսի 14-ին, ինչը, ըստ նախարարի, «դաշինքը տարածաշրջանայինից գլոբալ ռազմաքաղաքական դաշինքի» վերափոխման հաստատումն էր»: «Գագաթնաժողովում ընդունված որոշումները՝ անդամ պետությունների ռազմական ծախսերը մեծացնելու, միջուկային զսպման ներուժը բարելավելու մասին, տարիներ շարունակ համախմբելու են Եվրոպայում ռազմական առճակատումը», – ասել է նա:

Շոյգուն նշել է, որ պաշտոնական երկխոսությունը, որը Բրյուսելը առաջարկում է շարունակել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում, չի նվազեցնում լարվածությունը երկկողմ հարաբերություններում: Ավելին, եվրոպական որոշ երկրներ շահագրգռված են հակամարտության սրմամբ:




Լրահոս