Աշխարհում շարունակում են ի հայտ գալ կորոնավիրուսի նոր և վտանգավոր հիմնամանրէներ. ԱՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում շարունակում են ի հայտ գալ կորոնավիրուսի նոր և վտանգ ներկայացնող հիմնամանրէներ: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի ներկայացուցիչը:

Կազմակերպությունում ընդգծել են, որ այս առնչությամբ պետք է ապահովել առաջնահերթ խմբերի պատվաստումները, ինչպես նաև պահպանել կորոնավիրուսի զսպմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները:

Միևնույն ժամանակ նշվում է, որ կորոնավիրուսի նոր հիմնամանրէների տարածումը կարող է հանգեցնել ողջ եվրոպական տարածաշրջանում վարակման դեպքերի արագ տարածմանը:

«Հասկանում ենք, որ հոգնել ենք այս համավարակից, սակայն մենք չպետք է կորցնենք զգոնութունը, քանի որ այն դեռևս չի ավարտվել: Մեզանից յուրաքանչյուրը պետք է շարունակի իր ներդրումն ունենալ` օգտագործելով այսօրվա դրությամբ ունեցած հաջողությունները»,- ընդգծել են ԱՀԿ-ից:




Լրահոս