Նոր զարգացումներ Կապուտան գյուղում գանգի հայտնաբերման գործով. սպանություն կատարողը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապուտան գյուղի դաշտում մարդու գանգի հայտնաբերման գործով իրավապահները ուշագրավ բացահայտումներ են իրականացրել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, քաղաքացուն սպանել են եւ թաղել: Ավելին ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները հայտնաբերել են սպանություն կատարող անձին:

Իսկ ինչ է պարզել նախաքննական մարմինը

Սպանված անձը կնոջ և երեխաների հետ բնակվելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, զբաղվել է ավտոմեքենաների վաճառքով, այդ թվում՝ ավտոմեքենաները ՀՀ տեղափոխելու եղանակով, իսկ 2020թ. հուլիսին վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և բնակվել Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասում: Նշված գործընթացի կազմակերպման հարցում նրան աջակցություն է ցուցաբերել իր ծանոթը, որն իր տանը կից ավտոտեխսպասարկման կետում զբաղվել է ավտոմեքենաների վերանորոգմամբ:

2019-2020թթ. Ջրվեժի բնակիչը բանավոր համաձայնությամբ, գումարը մաս-մաս վճարելու պայմանով ծանոթին է վաճառել իրեն պատկանող` «MERCEDES-BENZ» մակնիշի 4 ավտոմեքենա` ընդհանուր 11.000.000 ՀՀ դրամ արժողությամբ, ինչպես նաև՝ շինարարական գործիքներ 4.000.000 ՀՀ դրամ արժողությամբ:

Արդյունքում տղամարդը պարտավորվել է մաս-մաս վերադարձնել շուրջ 15.000.000 ՀՀ դրամ գումար, սակայն իր պարտավորությունները կատարել է մասնակի և վերադարձրել է միայն 1.500.000 ՀՀ դրամ: Պարտք մնացած առանձնապես խոշոր չափերի գումարը վերադարձնելու պարտականությունից ազատվելու, այդ կերպ որոշակի նյութական օգուտ ստանալու նպատակով վերջինս որոշել է ապօրինաբար կյանքից զրկել պարտապանին:

2020թ. հոկտեմբերի 31-ին` սպանված քաղաքցին միայնակ այցելել է ծանոթին պատկանող ավտոտեխսպասարկման կետ, որտեղ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, Ջրվեժ գյուղի բնակչին դիտավորությամբ զրկել է կյանքից, ապա նրա դին տեղափոխել է Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատված ու թաղել հողի ծածկույթի տակ: 2021թ. ապրիլի 28-ին նշված վայրից հայտնաբերվել է վերջինիս դին` գանգի շրջանում վնասվածքներով:

2021թ. հունիսի 9-ին որոշում է կայացվել՝ տուժողի ծանոթին ՀՀ քրեական 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և հայտարարվել էր հետախուզում: Արդյունքում ամիսներ անց հայտնաբերեցին եւ կալանավորեցին:

Ք.Մ




Լրահոս