5-րդ զորամիավորումում տանկային և հրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 25-ին անցկացվել է զորավարժություն, որի ընթացքում տանկային ստորաբաժանումների անձնակազմը կասեցրել է պայմանական հակառակորդի առաջխաղացումը՝ ոչնչացնելով մարտական տեխնիկան և հրամանատարական կետերը:
Այնուհետև հակահարձակման են անցել հրաձգային ստորաբաժանումները՝ գրավելով նպաստավոր դիրքեր և բարելավելով յուրային զորքերի տեղակայումը։