Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում. տուժածները ոստիկանության օպերլիազորներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10:40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Աբովյան քաղաքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 70 մետր շրջվելով՝ հայտնվել ձորում:

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները աշխատում են ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում, որպես օպերլիազորներ:




Լրահոս