ԵՄ երկրներին խորհուրդ է տրվել պահպանել սահմանափակումները հասարակական վայրերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության երկրներին խորհուրդ է տրվում պահպանել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները հասարակական վայրերում: Այս մասին չորեքշաբթի, հունիսի 30-ին, հայտարարել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) խոսնակը:

«Երկրները, որոնք ունեն բարենպաստ համաճարակաբանական իրավիճակ և առաջընթաց պատվաստումների գործընթացում, հասարակական վայրերում սահմանափակումները պետք է պահպանեն»,- ասել է նա:

Հունիսի 9-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել հուլիսի 1-ից ԵՄ-ում կորոնավիրուսի սերտիֆիկատների ներդրմանը: Հաջորդ օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ԵՄ երկրները COVID-19- ի դեմ ամբողջովին պատվաստել են իրենց մոտ 100 միլիոն քաղաքացու։




Լրահոս