ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կլյաուզնիկները կշատանան», «ազգին ծախել են սովորեցնում». ինչպես են վարորդներն ու քաղաքացիներն արձագանքում նոր որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից ուժի մեջ է մտնում օրենքը, որով հնարավոր կլինի Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն արձանագրել նաեւ բջջային հավելվածով: Քաղաքացին այսուհետ հեռախոսով կարող է արձանագրել առավել հաճախ հանդիպող խախտումներն ու հատուկ հավելվածով դրանք ուղարկել Ճանապարհային ոստիկանության մասնագետներին։

ArmLur.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե արդյոք իրենք պատրաստ են խախտում արձանագրելու դեպքում տեսանկարահանել եւ փոխանցել ճանապարհային ոստիկանության մասնագետներին:

ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցել է նաեւ վարորդների հետ, պարզելու համար, թե ինչպես են նրանք արձագանքում նոր որոշմանը:

Ամեն դեպքում նկատենք, որ այս նախագծի շուրջ կարծիքները տարբեր են: Մասնագետների մի  մասը կարծում է, թե սա կնպաստի վարորդների կարգապահությանը եւ լրացուցիչ զսպաշապիկ կդառնա իրավախախտ վարորդների համար, իսկ մյուս մասն էլ կարծում է, թե այն կարող է դառնալ լուրջ խնդիր քաղաքացիների եւ վարորդների միջեւ:

Մանրամասները՝ ArmLur.am– ի տեսանյությում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս