Հուլիսի 1-ին զորամիավորման 44-օրյա պատերազմի մասնակիցները հանդիսավոր զորացրվել են․ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1-ին զորամիավորման ղեկավար կազմի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ կազմակերպվել է 44-օրյա պատերազմի մասնակից պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն:

Միջոցառմանը ներկա են եղել ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, զորամիավորման հրամանատարությունը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև ՏԻՄ այլ ներկայացուցիչներ։




Լրահոս