Հուլիսի 3-ին, ժամը 23։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիրի 35-րդ փողոցում տան տանիք է այրվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։53-ին, մարվել՝ հուլիսի 4-ին, ժամը 00։07-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ 100 քմ և ննջասենյակում՝ (15 քմ) կենցաղային իրեր։