Կյանքից հեռացել է ռեժիսոր, դերասան Վլադիմիր Մենշովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյանքի 82-րդ տարում մահացել է սիրված ռուս ռեժիսոր Վլադիմիր Մենշովը: Այս մասին հայտնում է «Մոսֆիլմ»-ը:

Ռեժիսորը կյանքից հեռացել է կորոնավիրուսի հետևանքների պատճառով:

«Մենք կորցրեցինք մեր լավագույն ընկերոջը, որն իր հարազատ կինոստուդիային է նվիրել իր ամբողջ ստեղծագործական ներուժն ու տաղանդը, կորցրեցինք իսկապես ժողովրդական արտիստի, որի ֆիլմերը գիտեն և սիրում են միլիոնավոր մարդիկ»,-նշում է հաղորդագրության տեքստում:

Դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Վլադիմիր Մենշովը բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է: 1981 թվականին նրա՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմը «Օսկարի» է արժանացել՝ համարվելով «Լավագույն օտարալեզու ֆիլմ»:




Լրահոս