ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուլիսի 9-ին Սահմանադրական դատարանում թեժ է լինելու. չորս դիմումի քննություն՝ մեկ օրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումները քննարկելու է հուլիսի 9-ին: Նիստը կմեկնարկի ժամը 11:00-ին, տեղի կունենա բանավոր ընթացակարգով, իսկ զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը:

Ինչպես հայտնի է, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խորհրդարանում վիճարկում  է չորս քաղաքական ուժ եւ Սահմանադրական դատարանը որոշել է միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: Եվ բոլոր դիմումները կքննարկվեն հենց այդ օրը:

Որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավվելու է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, միավորված գործով որպես հարակից պատասխանողներ դատավարությանը ներգրավվելու են ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Ինչպես հայտնի է, օրենքով նախատեսված է մուտքագրման պահից 15-օրյա ժամկետում որոշում կայացնելու ընթացակարգ եւ ըստ էության այդ ժամկետը կօգտագործվի, քանի որ մեծ քանակությամբ նյութեր են տրամադրվել Սահմանադրական դատարանին: Արդյունքում կարող է լինել երեք որոշում՝ կամ ամեն ինչ կմնա նույնը, կամ կնշանակվի երկրորդ փուլ, կամ էլ արդյունքները չեղյալ կհամարվեն:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս