Կրակոցներ՝ Հաղթանակ կամրջի տակ. 2 քաղաքացի է բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 4-ին ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական բաժնի ոստիկանները ծառայություն իրականացնելիս Հաղթանակ կամրջի տակից կրակոցների ձայն են լսել և, զենք կրելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 25 և 26 տարեկան երկու քաղաքացու, որոնցից մեկի մոտ հայտնաբերվել են 2 փամփուշտով լիցքավորված օդաճնշիչ ատրճանակ և 86 փամփուշտ:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս