Անակնկալ ստուգումներ զորամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 5-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքերում իրականացվել են անակնկալ ստուգումներ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Զորամասի հրամանատար, գնդապետ Գ․ Մարտիրոսյանի ղեկավարությամբ աշխատանքային խումբը ստուգել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորանքը, զինծառայողների ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։




Լրահոս