Իրանում նավթատար է պայթել․ կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իլամ նահանգի Դեհլորան քաղաքից ոչ հեռու նավթատար է պայթել․ զոհվել է 3 մարդ, ևս 4-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Mehr News-ը։ Բոլոր զոհերն ու վիրավորներն աշխատակիցներ են։ Պայթյունի պահին անձնակազմը տեղում ստուգումներ իրականացնելիս է եղել։

Երկրի իշխանությունները կոչ են արել ազգային նավթային ընկերությանն անհապաղ հետաքննություն անցկացնել և աջակցություն տրամադրել վիրավորներին և զոհերի ընտանիքներին։




Լրահոս