Վերաբացվել է Արոնյանի և Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք տարվա դադարից հետո վերաբացվել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի հավաքականի անդամ oլիմպիադաների բազմակի հաղթող Գաբրիել Սարգսյանը: Վերջինս փաստել է, որ այսուհետև գրոսմայստերական դպրոցը կգործի «Վերածնվող միտք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Դպրոցում աշակերտների հետ կաշխատեն Արման Փաշիկյանը, Աշոտ Նադանյանը և Աշխեն Սանոյանը:

«Փոփոխությունն այն է, որ առաջ դպրոցը պետական էր, իսկ հիմա ոչ: Մենք շարունակելու ենք մնալ շախմատիստների կողքին անկախ ամեն ինչից, որ եղավ նախորդ տարիներին»,- ասել է Սարգսյանը: Ուսումնական կենտրոնում սովորելու հնարավորություն կունենան ոչ միայն Հայաստանի առաջատար շախմատիստները, այլև այն պատանի շախմատիստներն ու շախմատիստուհիները, ովքեր կցանկանան ստանալ շախմատային գիտելիքներ, խորացնել դրանք:




Լրահոս