Առաջին բաժանորդը միացավ «Տելեկոմ Արմենիա»-ի 25 Գբ/վ արագությամբ «Ապագայի ցանց»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տելեկոմ Արմենիա»-ի (ապրանքանիշը` Beeline) Դավթաշենում մեկնարկած «Ապագայի ցանց»-ին այսօր միացել է առաջին բաժանորդը: Այդ մասին տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը twitter-ի իր էջում:

Բաժանորդը ընտրել է Cosmo 4 սակագնային փաթեթը, որը ներառում է 300 Մբ/վ ինտերնետ, բջջային և ֆիքսված հեռախոսակապ, 4K որակով IPTV և երկու Nokia Wi-Fi սարք, որոնք կապահովեն լիարժեք ծածկույթ բնակարանի ցանկացած մասում:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ազդարարեց «Ապագայի ցանցի մեկնարկ»-ը: Այն հասանելի է Դավթաշենի բոլոր բազմաբնակարան շենքերում: Ցանցը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել 25 Գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանցնորագույն 25G-PON տեխնոլոգիայի միջոցով:

Նոր NGN ցանցի հիման վրա Telecom Armenia-ն գործարկել է Cosmo սակագնային փաթեթներ, որոնք ներառում են տան գերարագ ինտերնետ, IPTV, ֆիքսված և բջջային կապ: Ստանալ տեղեկատվություն նոր փաթեթների և դրանց սակագների մասին կարելի է այստեղ:




Լրահոս