Beeline-ի TeamTV-ի եթերը կհամալրվի առաջին հայկական սպորտային ալիքներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է, որ TeamTV հեռուստատեսության ծառայությունում և հավելվածում հասանելի կլինեն առաջին հայկական սպորտային Vmedia և Vmedia+ հեռուստաալիքները։

Փորձնական եթերով և Vmedia ու Vmedia+ անվանումներով ալիքները կսկսեն գործել օգոստոսի 11-ից, իսկ կարճ ժամանակ անց կփոխակերպվեն VivaroSport, VivaroSportLife և VivaroInSport հեռուստաալիքներով։

Beeline-ի բաժանորդները TeamTV-ի հավելվածում կարող են հետևել ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, ֆորմուլա մեկի և մի շարք այլ մարզաձևերին, ինչպես նաև դիտել սպորտի համաշխարհային աստղերի և նրանց կյանքի մասին վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր ու հեռուստասերիալներ:

Beeline-ի բաժանորդների համար ալիքները հասանելի կլինեն ցանկացած գաջեթի վրա՝ լինի դա հեռուստացուց, պլանշետ կամ սմարթֆոն:
Նոր հեռուստաալիքների ցուցադրումը հնարավոր դարձավ Beeline-ի և VIVARO MEDIA-ի համագործակցության շնորհիվ: VIVARO MEDIA-ն արդեն համագործակցում է համաշխարհային առաջատար վերահեռարձակողների և սպորտային միջոցառումների իրավունքների վաճառողների հետ, առաջարկելով ամենահետաքրքիր և սպասված սպորտային բովանդակություն, այդ թվում՝

ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա
ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա
ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա
ՈՒԵՖԱ Սուպերգավաթ
ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգա
Իտալիա. Սերիա Ա
Իսպանիա. Լա Լիգա
Գերմանիա. Բունդեսլիգա




Լրահոս