Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, հաղորդելով, թե հուլիսի 7-ին, ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականցնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ,- ասվում է հաղորդագրության մեջ։