Դուբայում՝ առևտրային նավի վրա, հզոր պայթյուն է որոտացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուբայի «Ջեբել Ալի» նավահանգստում առևտրային նավի վրա որոտացած պայթյունը կարող էր առաջանալ բռնկումից։ Խարսխված նավի բեռնարկղերից մեկում եղել են դյուրավառ նյութեր։ Al-Arabiya-ին հայտնել է Դուբայի կառավարության մամուլի ծառայության ղեկավարը:

Նավի անձնակազմը ժամանակին տարհանվել է։ Նավում ռադիոակտիվ նյութեր չեն եղել, իսկ բռնկման պատճառ կարող էր դառնալ բարձր ջերմաստիճանը։ Պայթյունից հետո հրդեհ է սկսվել։ Ավելի ուշ հրշեջները կարողացել են վերահսկողություն տակ վերցնել իրավիճակը։ Տուժածներ չկան։




Լրահոս