ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքական հայացքների համար եւս մեկ հրամանատար է ազատվել պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի N զորամասի հրամանատար Արմեն Թովմասյանն ազատվել է հրամանատարի պաշտոնից: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, նրան ազատել են քաղաքական հայացքների համար: ArmLur.am-ը փորձեց տեղեկությունն անձամբ պարզել հրամանատարից, սակայն վերջինս չպախատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն Մեղրիի եւ Մեհրաբի զորամասերի հրամանատարների նկատմամբ նշանակել էր ծառայողական քննություն։ Նախարարությունը պատճառների մասին չէր հայտնել, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, հրամանատարներին ազատել են ծառայությունից՝ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելու համար։

Արգամ Գեւորգյանն ասել էր, որ սեփական զեկուցագրի համաձայն զորացրվել է։
Նախկին հրամանատարը պատմեց, թե ինչն է իրականում հանգեցրել այսպիսի իրավիճակի. «Վերադասն ինձ տեղեկացրել է, որ ես ծառայությունից դուրս եմ գալիս, ասացին՝ նպատակահարմար չէ Մեղրիում մնալդ։ Ես էլ զեկուցագիր եմ գրել եւ զորացրվել։ Իրենք են ուզեցել աշխատանքից ազատել, ես ինքնակամ եմ դուրս եկել»։

Ք.Մ




Լրահոս