Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթում 08.07.2021թ. տպված «Իմ դեմ խաղ չկա». ինչ է սպասվում դատական համակարգում. ուշագրավ փոփոխություններ» հոդվածը մեծ արձագանք է գտել դատական համակարգում և իրավաբանական հանրության շրջանում, որի մասին են վկայում նաև օրաթերթին ուղղված բազմաթիվ դիմումները:

ArmLur.am-ին հասած տվյալներով՝ նշված հոդվածը որոշակիորեն խառնել է Բարձրագույն դատական խորհրդի պլանները, և 08.07.2021թ. տեղի ունեցած ԲԴԽ նիստով Արգիշտի Ղազարյանի ու Արման Թովմասյանի թեկնածությունները մերժվել են համապատասխանաբար Վարչական և Վարչական վերաքննիչ դատարանների նախագահների պաշտոններում: Վարչական դատարանի նախագահ է ընտրվել Հրաչ Այվազյանը, իսկ Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ՝ Արա Բաբայանը, որոնք վարչական դատավորների կողմից բնութագրվում են որպես գրագետ և համեստ անձնավորություններ, որի պատճառով ընդունելի են շատերի կողմից:

Չնայած այն հանգամանքին, որ կարծես թե այս անգամ որոշակի դրական տեղաշարժ կա և Հրաչ Այվազյանն ու Արա Բաբայանն դատարանների նախագահներ են ընտրվել օբյեկտիվ ընտրության արդյունքում, սակայն օրաթերթը, իր որդեգրած քաղաքականության համաձայն՝ հետամուտ է լինելու ինչպես նորանշանակ նախագահների, այնպես էլ մյուս դատավորների, ԲԴԽ անդամների հետագա գործունեության օբյեկտիվությանը:

Ք.Մ




Լրահոս