Հայիթիի նախագահի այրին առաջին հայտարարությունն է արել ամուսնու սպանությունից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի այրին՝ Մարտին Մոիզը, առաջին հայտարարությունն է արել ամուսնու սպանությունից հետո, որում հաստատել է, որ իր ամուսնուն սպանել են վարձկանները, հաղորդում է Haiti24 պորտալը ՝ վկայակոչելով այն ձայնագրությունը, որը Twitter-ում տեղադրել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

«Վարձկանները սպանել են նախագահին, մյուս վարձկանները ցանկանում են կործանել նրա երազանքը և երկրի տեսլականը», – մեջբերում է պորտալը Մարտին Մոիզին:

Նախագահի այրու խոսքով ՝ իրեն սպանել են այն բանի համար, որ նա փորձել է մի շարք նախագծեր իրականացնել Հայիթիում, մասնավորապես՝ հանրաքվե և ընտրություններ կազմակերպել։

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել հուլիսի 7-ի գիշերը նրա նստավայրի վրա հարձակման հետևանքով: Նրա կինը ՝ Մարտին Մոիզը, ծանր վիճակում՝ որովայնի և ձեռքերի վնասվածքներով տեղափոխվել է Մայամիում բուժման։

Հայիթիի իշխանությունները հայտնել են նախագահի սպանությանը մասնակցության մեջ կասկածվողների ձերբակալության մասին։ Հայիթիի քվեարկության և միջկուսակցական հարաբերությունների հարցերով նախարարը հայտնել է, որ Մոիզին սպանած վարձկանների ջոկատը բաղկացած է եղել 26 հոգուց:

Հայիթիի սենատը Ժոզեֆ Լամբերին ընտրել է երկրի ժամանակավոր նախագահ։




Լրահոս