ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կկատարվի: ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառում:
Ըստ որի՝ նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ:
Օրենքը սահմանել է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության գործընթացում հակաօդային պաշտպանության զորքերի իրավասությունները, սակայն հստակեցված չէ դրանց շրջանակներում հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման կարգը: