Հուլիսի 12-ին 4-րդ զորամիավորումում տեղի է ունեցել ենթակա զորամասերի պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողությունը:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Բուդաղյանը բարեմաղթանքի խոսքեր է հղել զորացրվողներին և շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար: