Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշադրություն

Հուլիսի 13-17-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 13-17-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-16-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 13-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-16-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ:




Լրահոս