Տավուշի մարզում ավելացել են ընտանի կենդանիների վրա գայլերի հարձակումները: Գայլերից զատ, բազմացել են նաեւ շնագայլերը: Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերն Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղում շնագայլերի զոհ են դարձել Սուսաննա Սահակյանին պատկանող մեկ տարեկան 2 հորթերը: Սահակյանների բազմանդամ, 7 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը զույգ հորթերի մեծանալու հետ լուրջ հույսեր էր կապում, որոնք, սակայն, շնագայլը խորտակեց:
ՀՈՐԹԵՐԻՆ ԿԵՐԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ