ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք չենք արգելում մենաշնորհները»:Արտակ Շաբոյան «Ժամանակ»Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի հայտարարությունը հակասում է իր իսկ ղեկավարած կառույցի անվանը: Եթե մրցակցություն, ապա մենաշնորհներն այստեղ «անելիք չունեն»: Թեեւ իրականում մեզանում ուղիղ հակառակ պատկերն է, ու սույն հանձնաժողովն էլ իր անգործությամբ է պարբերաբար նպաստում մոնոպոլիաների ամրապնդմանը: Ո՞վ չգիտի, որ գնային չարաշահումները կամ մրցակից ընկերություններին անուղղակիորեն ճնշելը ՏՄՊՊՀ-ի կողմից պարբերաբար անտեսվում են, իսկ խորհրդանշական տուգանքները էլ ավելի անհեթեթ են դարձնում իրավիճակը: Մի խոսքով, Շաբոյանը պետք է մի լավ մտածի` արժե՞ շարունակել աշխատավարձ ստանալ ու ոչինչ չանել:




Լրահոս