ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզում

 

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Զորիկ Ասոյանի համար Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը խոչընդոտ է ստեղծել, ինչի հետեւանքով Զ. Ասոյանը Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Վթարի հետեւանքով Զ. Ասոյանը, նրա ուղեւորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Ժիրայր Ասոյանը, 1-ամյա Ռոբերտ Ասոյանը, 32-ամյա Նաիրա Ցականյանը, 26-ամյա Արաքսյա Խաչատրյանը եւ 18-ամյա Էլյա Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ո՞ւր պետք է դիմել հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար: Ո՞ր մարմինն է տրամադրում հաշմանդամության կարգ:

Նելլի Կիրակոսյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձն  ունի առողջական խնդիրներ՝ հաշմանդամության կարգավիճակ ստանալու, ապա նա կարող է դիմել իրեն համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա), որտեղ անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաեւ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո, անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նրան կուղեգրեն բժշկասոցիալական փորձաքննության՝ տրամադրելով համապատասխան ուղեգիր (ձեւ 088):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ուղեգրի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով անձը կարող է գրավոր դիմել իր բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով՝ դիմումին կցելով առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ովքեր կարող են ընդունվել նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ:

Սաթենիկ Մանուկյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՆՄՄԿ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել առկա ուսուցմամբ առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ՝ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք` համաձայն իրենց դիմումի: Օտարերկրացիները իրենց ընտրությամբ ուսհաստատություն կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով` միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Անվճար ուսուցման տեղերում, մրցութային հիմունքով, ընդունվում եւ ուսումնառում է՝

1) մինչեւ 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը՝ մինչեւ ուսումնառության ավարտը,

2) 19 եւ ավելի տարիք ունեցող հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը՝ մինչեւ 19 տարին լրանալն ընդունված ուսանողների մրցույթից հետո թափուր տեղի առկայության դեպքում,

3) միջնակարգ կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը,

4) միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված արտոնություն ունեցող ուսանողը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով՝ բացառությամբ արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների:




Լրահոս