2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին ապօրինի գործողություների գնացած անձինք հայտնվել են մեղադրյալի աթոռին:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վանիկ Ֆիդանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2021թ. հունիսի 20-ին ՀՀ անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդիսանալով «Հայաստան» դաշինքի վստահված անձ, նույն օրը ժամը 08:11-ին Երևան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցում տեղակայված թիվ 10/38 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցելուց հետո, մեկից ավելի անգամ քվեարկություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ ժամը 15:13-ին, նույնականացման քարտը տվել է տեխնիկական սարքի աշխատակից Աննի Աղախանյանին և քվեարկություն կատարելու համար նախատեսված կտրոն է պահանջել, վերջինս էլ սահմանված ընթացակարգի համաձայն նույնականացման քարտը անցկացրել է տեխնիկական սարքով, ինչի արդյունքում տեխնիկական սարքը տրամադրելով թիվ 011608486 փաստաթուղթը արձանագրել է կրկին գրանցման փորձ և Վանիկ Ֆիդանյանը հանցագործություն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Ք. Մ.