ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ԴԱՀԻՃՆԵՐ, ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ԵՎ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրի Լանկան թեկնածուներ է փնտրում դահիճի թափուր պաշտոնների համար: 2004-ին իշխանությունները որոշեցին կիրառել մահապատիժ բռնաբարությունների, թմրավաճառության եւ սպանությունների դեպքում: Պետական պաշտոնյայի խոսքերով՝ այս պահին առնվազն 800 մարդ է մեղադրվում սպանության եւ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեջ, ինչը տեսականորեն թույլ է տալիս նրանց հանդեպ գերագույն պատժամիջոց կիրառել: Մինչ Շրի Լանկայում մահապատիժ իրականացնելու համար դահիճներ են փնտրում, ԻԻՀ-ում մարդուն 5 տարի ազատազրկելը նշանակում է գաղտնի մահապատիժ: Իրանի Քերման քաղաքի բանտում պահվող քուրդ քաղբանտարկյալ Ազիզ Խաքզադին, առանց նրա ընտանիքին ու փաստաբանին տեղեկացնելու, մահապատժի են ենթարկել. Խաքզադը դատապարտվել էր 5 տարի ազատազրկման եւ աքսորի: Նա իր աքսորը պիտի անցկացներ Քերման քաղաքի բանտում, որտեղ էլ պարզվել է, որ գաղտի կերպով մահապատժի է ենթարկվել: Իրանում միայն անցյալ ամսվա 17 օրվա ընթացքում 93 քաղաքացի է մահապատժի ենթարկվել: Իսկ Ամերիկայում եւ Աֆրիկայում մարդկանց ոչ թե մահապատժի են ենթարկում, այլ ուղղակի սպանում են, քանի որ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն` անցած տարի աշխարհում իրականացվել է մոտ կես միլիոն սպանություն, ընդ որում, այդ սպանությունների մոտ 36%-ը տեղի է ունեցել Աֆրիկայում, իսկ 31%-ը` Հարավային, Կենտրոնական եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում: Իսկ բրիտանացի գիտնականներն անհանգստացած են ոչ այնքան մահապատիժների եւ սպանությունների արդյունքում մահացողների թվից, որքան այն բանից, որ աշխարհում բավականին մեծ թիվ են կազմում այն մարդիկ, որոնք կարող են մինչեւ 2050-ը մահանալ տուբերկուլյոզից: Նրանք նշում են, որ թոքերի վարակային հիվանդությամբ հիվանդանալու ռիսկը երկու անգամ ավելի մեծ է ծխող մարդկանց մոտ: Ըստ նախնական ուսումնասիրությունների` հիվանդությունը ձեռք բերելու բազմաթիվ դեպքեր կգրանցվեն Աֆրիկայի, Ասիայի եւ միջերկրածովյան երկրներում: Իսկ Ավստրալիայում բարձրագույն դատարանը տրանսվիստիտներին դատապարտելու փոխարեն որոշել է բավարարել երկու տրանսվիստիտների բողոքը, որոնք պահանջում են իրավաբանորեն իրենց տղամարդ ճանաչել, թեեւ նրանք սեռը փոխելու ամբողջական վիրահատություն չեն անցել: Երկու հայցվորները հեռացրել են կուրծքը եւ տղամարդկային հորմոններով բուժման կուրս անցել: Միաժամանակ նրանք նախընտրել են չհրաժարվել կանացի որոշ սեռական օրգաններից: Կարծես թե այս ամբողջ խառնաշփոթի մեջ միակ լուսավոր կետը երգչուհի Շակիրան է, ում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ընդգրկել է իր խորհրդականների խմբում, որոնք զբաղվելու են երկրի իսպանախոս բնակչության կրթության բարելավման հարցերով:  ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ




Լրահոս