Թատրոնի և կինոյի ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը կդադարեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը դադարեցվելու է:

Պարզվում է, որ վերջին երկու ուսումնական տարում այստեղ ընդունելություն չի իրականացվել: Մեզ հայտնի դարձավ, որ ներկայումս մասնաճյուղում սովորում է 4 ուսանող, որոնցից երեքն ավարտական կուրսում են: Իսկ դասավանդումն իրականացվել է հիմնականում Երևանից հրավիրված պրոֆեսորադասախոսական կազմի միջոցով:

Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական հնարավորություններ բավարար չեն մասնաճյուղի բնականոն գործունեության համար պայմաններ ապահովելու համար՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, համապատասխան մասնագետների վարձատրություն: Մասնաճյուղի հիմնական ֆինանսական կայունությունը ապահովվել է պետպատվերի շրջանակում ֆինանսավորման հաշվին:

Ս. Հ.




Լրահոս