4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում հուլիսի 19-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքերի կիրառման հմտությունները, առաջին իսկ կրակով թիրախը ոչնչացնելու ունակությունները, կատարելագործվել են անձնակազմի հրաձգային կարողությունները։
Զինծառայողները տարբեր զինատեսակներից խոցել են բոլոր թիրախները և գրանցել բարձր արդյունքներ: