Instagram-ը նոր գործառույթ է գործարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Instagram սոցիալական ցանցի մշակողները նոր գործառույթ են գործարկել, որի օգնությամբ օգտատերերը կկարողանան ուժեղացնել վերահսկողությունը անցանկալի բովանդակության ցուցադրման նկատմամբ: Այս մասին հաղորդվում է ծառայության բլոգում։

«Այսօր մենք ևս մեկ քայլ ենք անում և սկսում ենք այն, ինչ մենք անվանում ենք «անցանկալի բովանդակության վերահսկում», որը թույլ կտա ձեզ որոշել, թե որքան անցանկալի բովանդակություն կցուցադրվի որոնման մեջ», – նշված է հաղորդագրության մեջ:

Ընդ որում, ընդգծվում է, որ անցանկալի տեղեկատվության ծավալները մեծացնելու հնարավորությունը հասանելի կլինի 18 տարեկանից բարձր օգտատերերի համար:




Լրահոս