Հուլիսի 22-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 22-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՊԼԱՆԵՏ ԹՐԱՎԵԼ ՔԼԱԲ տուրիստական ընկերության տնօրեն Արմեն Երանոսյանը:
ԹԵՄԱ՝ դիտարկումներ ՀՀ տուրիզմի բնագավառում ուրվագծվող միտումների շուրջ. ինչ տրանսֆորմացիաների են ենթարկվում հայկական տուրիզմի արտագնա և ներգնա հատվածները:

***

Հուլիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցե՝ Երևան, Թաիրով 9) Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA)-ի աջակցությամբ և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» «Հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակում տեղի կունենա ժամանակակից սարքավորումներով հագեցած վերականգնման նոր լաբորատորիայի բացման արարողությունը։




Լրահոս