Վաղը, հուլիսի 22-ին, ժամը 16:00-ին ԿԸՀ-ն կկազմի Աժ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը և կհայտարարի ԱԺ առաջին նիստի օրը: Այս մասին հայտնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Քննարկման կդրվի օրակարգային հետևյալ 4 հարցը՝
1. Ազգային ժողովի 2021թվականի հունիսի 20-իարտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
2.Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու եվ մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմում
3. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը հայտարարելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի «2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 28-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: