ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ-ում ազատումներ կլինեն․ որ պաշտոնյաներն են դիմումներ գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ նշանակվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Այս նշանակմանը նախորդել էր պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հրաժարականը։ Պաշտպանական գերատեսչությունը ութ ամիս ղեկավարած Հարությունյանի հրաժարականի պատճառները առայժմ պաշտոնապես չեն ներկայացվում։

Եվ ահա Պաշտպանության նախարարությունում այս պաշտոնանկություններից եւ նշանակումներից հետո գործընթաց է սկսվել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՊՆ մի շարք վարչության պետեր պաշտոնից ազատման դիմումներ են գրել:
ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ պաշտոնից ազատման դիմում է գրել ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մարտի 14-ին:

Ազատման դիմում են գրել ՀՀ ՊՆ կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ
Նորայր Սմբատյանը: Որքանով են ՊՆ-ում տարածված խոսակցությունները իրականությանը համապատասխանում, հետեւենք զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս