Mercedes-ը բախվել է բեռնատար Volvo-ին, ինչի հետևանքով պայթյուն է առաջացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Բագրատաշեն» մաքսակետի հարևանությամբ բախվել են Mercedes և Volvo մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Mercedes-ի գազաբալոնը պայթել է, ավտոմեքնան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։




Լրահոս