ԱՄՆ-ում հրշեջները շարունակում են պայքարը բնական հրդեհների դեմ երկրի արեւմուտքում, որտեղ կրակով Է բռնված գրեթե 600 հազար հեկտար տարածք: Ինչպես հուլիսի 22-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը, այժմ արտակարգ ծառայություների օգտին են գործում եղանակի փոփոխությունը եւ քամու ուղղությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այժմ ԱՄՆ-ում բնկված հրդեհներից խոշորագույնն Օրեգոնի նահանգում Է: Ինչպես նշում Է AP-ն, այն հարավ – արեւելյան ուղղությամբ մոտենում Է բռնկման անցյալ օջախներից մեկի սահմաններին: Իշխանությունները հույս ունեն, որ խանձված հողը, որտեղ գործնականում բնափայտ չի մնացել, կարող Է փոքր-ինչ նվազեցնել կրակի տարածման տեմպերը, որն այժմ աճում Է օրական շուրջ 6 կիլոմետր արագությամբ:
Այժմ Օրեգոնի տարածքում, որտեղ այրվում են ընդհանուր առմամբ 7 անտառային հրդեհներ, կրակով Է բռնված ավելի քան 200 հազար հեկտար հող: Մասնագետների գնահատումներով՝ նախքան հրշեջներին կհաջողվի մեկուսացնել դանցից ամենախոշորը, կարող Է այրվել մինչեւ 40 հազար հեկտար: Բացի Օրեգոնից, բնական հրդեհներ են վառվում նաեւ երկրի արեւմուտքի այլ նահանգներում: Այսպես, Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնի տվյալներով՝ բռնկման 17 օջախներ են արձանագրվել Մոնտանայում, 16-ն՝ Այդահոյում: Ութ հրդեհ Է մոլեգնում Կալիֆոռնիայում, որտեղ կրակով Է բռնված ավելի քան 93 հազար հեկտար հող: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի արեւմտյան նահանգներում այժմ արձանագրված Է 79 խոշոր հրդեհ, հայտնել Է Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը: Կրակով Է բռնված 586 հազար հեկտար հող, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: