Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը: Պաշտպանը նշել է, որ գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: Դատական նիստը նշանակվել է հուլիսի 26-ին ժամը 15.00:
Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը երկու ամսով կալանավորվել է:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով: Փարամազյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: