ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի նպատակն ապօրինի շինություններից ազատվե՞լն է, թե՞ քաղաքն աղբանոցի վերածելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում օրեր առաջ ապօրինի շինություններ է ապամոնտաժել ու տարածքը վերածել աղբանոցի: ArmLur.am-ը եղավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում եւ արձանագրեց, որ ապամոնտաժված աղբը չի հավաքվել, քաղաքացիների անցուդարձն էլ անհնարին է դարձել: Իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը դարձյալ ոչինչ չի ձեռնարկում՝ աղբը հավաքելու համար:

Բայց սրան զուգահեռ, նկատենք, որ քաղաքապետարանն առաջին անգամը չէ, որ աղբանողցի է վերածում քաղաքի որոշ տարածքներ. մինչ այս աղբանոցի էր վերածվել Ֆուչիկի փողոցը եւ այդ վիճակով այն շաբաթներ մնաց: Ի դեպ, այս խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցել էր Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ եւ հետաքրքրվել, թե ինչու անմիջապես չի մաքրվում այդ աղբը: Պարզվում է՝ Երեւանի քաղաքապետարանը ապամոնտաժելուց հետո դեռ պետք է մրցույթ հայտարարի՝ ապամոնտաժված գույքը հեռացնելու համար: Իսկ քաղաքացիները դեռ պետք է համբերատար սպասեն, մինչեւ քաղաքապետարանը մրցույթ հայտարարի ու ապամոնտաժված աղբը մաքրի: Սիրուն չէ, պարոն Մարության:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Ս.Հ. Հ.Հ.




Լրահոս