Զինված ուժերում մեկնարկել են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները։ Հուլիսի 24-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի երդման հանդիսավոր արարողությունը կայացել է Խոր Վիրապ վանական համալիրում։
Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել երկրի սահմանները։ Հրամկազմը բարի ծառայություն է մաղթել նորակոչիկներին՝ հրահանգավորելով լինել զգոն և խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։