Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ՊՆ-ին:
«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-նշել են գերատեսչությունում՝ չնշելով այլ մանրամասներ: