ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ն խստացնում է կարգը. պատգամավորները կարող են տուգանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ նորընտիր ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից: Մեր տեղեկություններով, հանդիպման ժամանակ գլխավոր թեման եղել է նոր խմբակցության կանոնադրությունը, թե այսքանից հետո ինչպես պետք է իրենց խորհրդարանում պահեն նորընտիր պատգամավորները:

Ըստ մեր տեղեկությունների՝ քննարկումը շատ թեժ է եղել եւ երկու ժամվա մեջ քիչ հարցեր են կարողացել քննարկել: Այսպիսով, ակտիվ են եղել պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Մարիա Կարապետյանը: Նրանք ասել են, որ հատուկ էթիկա է պետք մշակել եւ դրանով շարժվել:

Ըստ այդ պատգամավորների՝ պետք է խիստ լինել այն պատգամավորների նկատմամբ, ովքեր կբացակայեն, քվեարկություններին չեն ներկայանա կամ չեն մասնակցի նախագծերի քննարկումներին, միգուցե անգամ նրանք տուգանվեն: Խմբակցությունը նաև այն տեսակետն է արտահայտել, որ  Ալեն Սիմոնյանը եթե դառնա ԱԺ նախագահ, պետք է ներկա լինի խմբակցության բոլոր նիստերին, այլ ոչ թե իրեն պահի Արարատ Միրզոյանի պես. նա հազվադեպ է մասնակցել նիստերին: Խմբակցության նիստի ժամանակ առաջարկներ են եղել, սակայն վերջնական որոշում չի կայացվել եւ առաջիկայում կրկին նիստ կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ս.Գ.




Լրահոս