Երևան քաղաքի Բուզանդի փողոցի №5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում 2021 թվականի հուլիսի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Փոփոխության արդյունքում Բուզանդի փողոցի վերոնշյալ ճանապարհահատվածի որոշ հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։