ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ հայտարարությունն ու սահմանային լարվածությունը. ինչ զգուշացրեց Մինսկի խմբի անդամ երկիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը կրկին նախորդեց ԱՄՆ հայտարարությունը։ Երեկ ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ էր արել ամերիկացիներին վերանայել ՀՀ մեկնելու իրենց ծրագրերը:

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաև խորհուրդ չի տվել ամերիկացիներին այցելել Արցախ՝ նշելով, որ հակամարտության գոտում հնչող պարբերաբար կրակոցները, մարդկանց զոհվելու և վիրավորվելու պատճառ են դառնում։ «Խուսափեք շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի մոտով անցնող ճանապարհներից», – նշված էր հաղորդագրության մեջ։
Դրանից մեկ օր առաջ ՀՀ ում ԱՄՆ դեսպան Լի Թրեյին այցելել էր հենց Գեղարքունիքի մարզ։ Նկատենք 44-օրյա պատերազմից մեկ օր առաջ եւս նման զգուշացնող հայտարարություն էր եղել։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս