ՏԵՍԱՆՅՈւԹ. Որ դեպքում Հայաստանը կդիմի ՄԱԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։ Եվ այս հայտարարությունից հետո մինչ այս պահը քննարկվում է հարցը, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը չի դիմում ՄԱԿ-ին:

Այսօր Ազգային ժողովի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարմին է, որը որոշումների է հանգում կոնսենսուսով: Այնտեղ գործընթացներ ծավավելը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որոշակի «տնային աշխատանք» է կատարված։ Որոշակի գործողություններ պիտի կատարվեն մինչ այդ։ Սակայն նա հայտնում է, որ այս  պահի դրությամբ իրենք միջազգային հանրությանը եւ մեր գործընկերներին տեղեկացնում են տեղի ունեցածի վերաբերյալ ու ակնկալում են համապատասխան արձագանք:

Իսկ ինչ է ասում ՄԱԿ կանոնադրությունը. ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:

Հոդված 49-ի համաձայն՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամները պետք է միավորվեն փոխադարձ օգնություն ցուցաբերելու համար Անվտանգության խորհրդում որոշված միջոցառումներն իրականացնելու համար:

Իսկ 50-րդ հոդվածում նշվում է, որ եթե Անվտանգության խորհուրդը կանխարգելիչ կամ հարկադրական միջոցներ է ձեռնարկում որևէ պետության դեմ, ցանկացած այլ պետություն, լինի Միավորված ազգերի կազմակերպության անդամ, թե ոչ, որի համար վերոհիշյալ միջոցների կիրարկման հետևանքով հատուկ տնտեսական խնդիրներ են առաջանում, իրավունք ունի դրանց լուծման վերաբերյալ խորհրդակցել Անվտանգության խորհրդի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս